Հայաստան Հասարակություն Ռազմական 

2015 թվականը հայոց բանակի համար ձեռքբերումների եւ որակական առաջընթացի տարի էր. Սերյան Օհանյան

analitik.am

2015 թվականը հայոց բանակի համար ձեռքբերումների եւ որակական առաջընթացի տարի էր, որի ընթացքում Զինված ուժերը կատարեց իր առաքելությունը` վստահորեն ապահովելով Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Այս մասին այսօր` Հայոց բանակի 24-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Տարին առանձնացավ սահմանագծում ստեղծված աննախադեպ լարվածությամբ, հակառակորդի կողմից մեկը մյուսին հաջորդող դիվերսիոն գործողություններով  եւ անգամ տանկային կրակի կիրառմամբ: Հակամարտությունը թեւակոխեց որակական նոր փուլ եւ միայն դիվանագիտական ու ռազմական ասպարեզներում ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անձնական ուղղորդմամբ կառավարության որոշումների անշեղ կատարմամբ եւ Հայկական բանակի ստորաբաժանումների ներդաշնակ ու փոխկապակցված գործողությունների շնորհիվ, առաջնորդվելով փոքր ուժերով, մեր խնդիրների նշանաբանով մեզ հաջողվեց ժամանակին հակահարված տալ հակառակորդի բոլոր գործողություններին եւ կանխարգելել զինված դիմակայության հետագա սրումը»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը նշեց, որ 1994 թվականի մայիսին հաստատված հաղթական զինադադարին հաջորդած զինված դիմակայությունը չի վերաճում լայնածավալ ռազմական գործողությունենրի ոչ միայն հայկական բանակի ստորաբաբաժանումների բարձր պատրաստվածության եւ ժամանակակից սպառազինության, այլեւ հայ զինվորների եւ սպաների նվիրումի, ջանքերի, նրանց  սխրանքների, եւ, ցավոք, երբեմն էլ կյանքերի գնով:

Նույն շարքից