Քաղաքական Միջազգային 

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կկիրառի Հյուսիսային Կորեայի դեմ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունվարի 28-ին հավանության է արժանացրել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը:

Հանձնաժողովի անդամներն ակնկալում են, որ օրինագիծը միաձայն հավանության կարժանանա Սենատում եւ կստորագրվի նախագահ Բարաք Օբամայի կողմից:

Անդրադառնալով օրինագծին՝ Թենեսի նահանգից հանրապետական սենատոր Բոբ Քրոքերը հայտարարել է, որ բավարարված է օրինագծով: «Քանի որ այն նախադեպ է ստեղծում եւ թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ ի պատասխան նրա կողմից կիբեռսպառնալիքի»,- ընդգծել է Բոբ Քրոքերը:

 

Նույն շարքից