Միջազգային Քաղաքական 

Ֆրանսիան ու Իրանը երկկողմ հարաբերություններում նոր էջ են բացում. Օլանդ

Ֆրանսիան և Իրանը երկու երկրների միջև հարաբերություններում նոր գլուխ են բացել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է Reuters-ը:

«17 տարի Իրանի նախագահը Ֆրանսիա այց չի կատարել: Այսօր մենք մեր հարաբերություններում նոր գլուխ ենք բացել: Հույս ունեմ, մեր համագործակցությունը օգտակար կլինի բոլորին»,- ասել է նա:

Օլանդը նաև հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի երկօրյա այցի շրջանակներում կողմերը տարբեր ոլորտների վերաբերյալ 30 համաձայնագիր են ստորագրել:

Նույն շարքից