Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Սամվել Ալեքսանյանը լուրջ մտավախություններ ունի, որ իրեն բոլորը ուզում են «քցել». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մեջ մտնող «Փակ շուկա» առևտրի կենտրոնը նախօրեին փակվել է և բացվել երեկ։ Առևտրի կենտրոն այցելած հաճախորդներին դիմավորել է «սանիտարական օր» գրառմամբ ցուցանակը։

Թե ինչ է նշանակում «սանիտարական օր», պարզել չհաջողվեց։ Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ «Փակ շուկայում» հաշվառում է իրականացվել պարզելու վաճառված ապրանքների քանակն ու ստացված հասույթի համապատասխանությունը։ Սովորաբար աշխարհում հայտնի բրենդների 24-ժամյա ռեժիմով աշխատող սուպերմարկետները նման «սանիտարական օր» հայտարարում են միայն բացառիկ դեպքերում, իսկ «Սիթիներում» դա սովորական բնույթ Է կրում։ Եվ դա պայմանավորված Է նրանով, որ ցանցի սեփականատերը՝ Սամվել Ալեքսանյանը լուրջ մտավախություններ ունի, որ իրեն բոլորը ուզում են «քցել»։ Այդ իսկ պատճառով «Սիթիները» հաճախակի այսպիսի «սանիտարական օրեր են» ունենում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից