Հասարակություն 

Երևանում և Գեղարքունիքում սպասվում են հոսանքազրկումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 29-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի`

11:00-14:00 Մաշտոցի պող. 24, 28, 34, 36 շենքերը, Պուշկինի փ. 35 շենքը և հարակից հանրային բաժանորդները,

Գեղարքունիքի մարզի`

10:00-16:30 Մեծ Մասրիկ գյուղի  2- րդ փողոցը և հարակից տարածքները մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև  այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Նույն շարքից