Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թուրքիայում վերջին երեք ամիսների ընթացքում առնվազն 57 մարդ է մահացել H1N1 վիրուսից, որն առավել հայտնի է որպես խոզի գրիպ, այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն:
«Մենք մոտ 480 հիվանդներից նմուշներ ենք վերցրել, 280-ի դեպքում H1N1 վիրուս է հայտնաբերվել»,-ասել է նա: