Հասարակություն Ֆեյսբուք գլխավոր 

Ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 1 ից

ՀՀ ԿԳ մամլոխոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի քաղաքացիներ, ի պատասխան բազմաթիվ հարցումների տեղեկացնում եմ, որ ուժի մեջ է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանն առ այն, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 1 ից: Միաժամանակ հիշեցնում եմ, որ համաձայն նախարարի հրամանի հանձնարարվել է ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան:

Նույն շարքից