Այսօր՝ հունվարի 29-ին` ժամը 10:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գյուղի 10-րդ փողոցի 24 տանը տղամարդու կախված դի կա:
Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի ոստիկանապետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով դեպքի վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արման Գասպարյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը ոստիկաններին հայտնել է, որ ամուսինը գիշերը տուն է եկել ծեծված, արնաշաղախ վիճակում և հայտնել է, որ անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու իր մոտ եղած ողջ գումարը հափշտակել են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
