Քաղաքական գլխավոր 

ԵԽԽՎ-ի ընդունած որևէ բանաձև իրավական ուժ չունի. Նարեկ Գալստյան

«Անալիտիկ» մամուլի ակումբն այսօր հյուրընկալել էր քաղաքագետ Նարեկ Գալստյանին: Բանախոսն ասուլիսի ընթացքում անդրադարձավ ԵԽԽՎ-ում քննարկված երկու հակահայկական զեկույցներին և հատկապես այն զեկույցին, որը ձայների մեծամասնությամբ ընդունվեց:

«Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, փորձում է այս հարցը տեղափոխել միջազգային հարթակներ, այդ թվում՝ ԵԽԽՎ: Այդտեղ տարօրինակ բան չկա: ԵԽԽՎ-ում ներկայացվեց երկու հակահայկական բանաձև, որոնցից մեկն ընդունվեց: ԵԽԽՎ-ի ընդունած որևէ բանաձև իրավական ուժ չունի, ուստի այն գործնական քաղաքականության վրա ազդեցություն չի կարող ունենալ: Դա կազդի քարոզչական դաշտում:

Միջնորդ պետութունները, Եվրոպայի խորհուրդը չունեն ռազմական խնդիրներ լուծելու իրավասաություն: Ճչացող վերնագրեր ունեն այդ զեկույցները, բայց դրանք ընդամենը հումանիտար բնույթի են: Այս հարթակում հակահայկական զեկույցները բացառելն անհնար է:

Ադրբեջանի լոբբիստական գործակալները ակտիվ են աշխատում: Որոշ քաղաքական գործիչներ էլ փորձում են օգտվել Ադրբեջանի նավթադոլարներից: Միայն ԵԱՀԿ Մինկսի խումբն ունի իրավասաություն զբաղվել հիմնախնդրի կարգավորմամբ», - նշեց Նարեկ Գալստյանը:

Քաղաքագետը շեշտեց այն փաստը, որ այս բանաձևի հասցեատերը պաշտոնական Ստեփանակերտն է: «Արցախը դե յուրե չի ճանաչվել: ԵԽԽՎ-ում դեռևս չի եղել այնպիսի փաստաթուղթ, որում ասում է, թե Արցախը պետք է դե յուրե ճանաչվի: Ես չեմ էլ ակնկալում, որ մոտ ապագայում նման բան կլինի: Ադրբեջանը կարծր դիքորոշում ունի այս հարցի վերաբերյալ:

Հայաստանը միշտ էլ բարձրաձայնել է, որ Ղարաբաղից էլ պիտի ներկայացուցիչներ լինեն նման խնդիրների քննարկումների դաշտում: Պաշտոնական Բաքուն էլ չի ուզում կառուցողական դիրքորոշում ցուցաբերել այս հարցում», - նշեց քաղաքագետը:

Նույն շարքից