Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբն հյուրն էր քաղաքագետ Նարեկ Գալստյանը, ով անդրադառնալով ԵԽԽՎ-ում մեր երկրի ներկայացուցչական կազմին և դրա կողմից արված աշխատանքին, նշեց. «Շատ ավելի հակահայկական բնույթ ունեցող Ուոլթերի բանաձևը տապալվեց մեր կողմի ակտիվ աշխատանքի շնորհիվ: Պետք է ինքներս ակտիվորեն բանաձևեր առաջ քաշենք, որպեսզի ապահովենք Արցախի ներկայությունն այսիսի բանաձևերի քննարկման ոլորտում:
Տարիներ շարունակ՝ ադրբեջանցիները որոշակի բաներ են պնդել, և հիմա չեն կարող հետ կանգնել իրենց արած հայտարարությունից: Էլիտայի մեջ չմտնող մարդկանց ասածներին էլ կասկածով եմ վերաբերում: Նրանք որտեղի՞ց գիտեն, թե մեր ներկայացուցչական կազմն ինչ է արել:
Պետական իշխանությունն էլ, մեր կուսակցություններն էլ ջանացել են կանխել այդ բանաձևերի ընդունումը և ես չգիտեմ՝ դափնին ում պետք է տալ, որ չընդունվեց հակահայկական մյուս բանաձևը: Սուր քննադատություններ անել պետք չէ»:
Վերջին օրերին պարզ դարձավ, որ Եվրոպան Ադրբեջանին պատրաստվում է 4 միլիարդ եվրո տալ:
Անդրադառնալով այս երևույթին՝ բանախսը նշեց. «Այսօր էներգակիրների հետ կապված որոշակի փոփոխություններ են լինում: Իսկ Ադրբեջանը տրանզիտ պետություն է ու էներգակիր: Իսկ այդ հանգամանքը կարևոր է այս դեպքում, հենց դրա համար էլ տեղի են ունենում նմանատիպ երևույթներ», - եզրափակեց բանախոսը: