Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևմուտքի երկրներն իրավունք չունեն որոշումներ կայացնել Սիրիայի ժողովրդի փոխարեն, թե որ ուղղությամբ պետք է ընթանա այդ երկիրը։ Այդ մասին ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Նա արևմտյան երկրներին խորհուրդ է տվել հաշտվել իրականության հետ, որ իրենք չպետք է որոշումներ կայացնեն Սիրիայի ժողովրդի փոխարեն. «Սիրիայում անհրաժեշտ է առաջին հերթին վերականգնել անվտանգությունը, այլապես, ինչպես կարելի է իրական ընտրություններ կազմակերպել այնպիսի պայմաններում, երբ երկրի տարածքի 60 տոկոսն օկուպացված է ահաբեկիչների կողմից։
Ինչպե՞ս կարելի է այդպիսի պայմաններում մշակել երկրի ապագայի վերաբերյալ որոշումներ։ Ամենաառաջնահերթը պետք է լինի ահաբեկչության դեմ պայքարը։ Կարճաժամկետ հեռանկարում չկա որևէ այլ լուծում՝ բացառությամբ իշխանության ղեկին Բաշար Ասադի գտնվելու»։