Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում հունվարի 28-ին կազմակերպվել էր Հայոց բանակի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Պաշտպանության նախարարության տարածաշրջանային վարչության ղեկավարներ, Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, Ռուսաստանի, Վրաստանի, Հունաստանի, Իրանի, Ավստրիայի, Չեխիայի եւ այլ երկրների ռազմական կցորդներ, պատգամավորներ, Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերան եւ քաղաքական-հասարակական գործիչներ:
Երեկոյի ընթացքում ներկաներին ողջունեցին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Մեսրոպ Նազարյանը եւ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: