Մշակույթ Հասարակություն 

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին՝

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 29-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:

«Դուք մեր դասական երգարվեստի և երաժշտական աշխարհի նշանավոր ներկայացուցիչներից եք: Բարձր գնահատականի են արժանի Ձեր նվիրումը և արգասաբեր գործունեությունը՝ ի նպաստ ազգային օպերային արվեստի զարգացման: Դուք իրավամբ համարվում եք քսաներորդ դարի լավագույն տենորներից մեկը և այն երջանիկ հայորդիներից եք, ում երգը հիացրել ու ոգեշնչել է երաժշտասեր հասարակությանը ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմանններից դուրս:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ»,- ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նույն շարքից