Քաղաքական Միջազգային 

Մոլդովայի ընդդիմությունը մտադիր է կասեցնել կառավարության ու խորհրդարանի գործունեությունը

Մոլդովայի ընդդիմությունը մտադիր է կասեցնել կառավարության ու խորհրդարանի գործունեությունը:

Այս մասին հայտարարել է Սոցիալիստական կուսակցության լիդեր Իգոր Դոդոնը, նշելով, որ խաղաղ բնույթի ցույցերը անարդյունավետ են, ուստի ընդդիմությունն որոշում է կայացրել արգելափակել խորհրդարանը, կառավարության շենքն ու կառավարական այլ հաստատություններ ու թույլ չտալ նրանց գործառույթները: Այս մասին հայտնել է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ Մոլդովայի իշխանությունները առաջարկել են համընդհանուր հանրաքվե անցկացնել երկրում, ինչն ընդդիմության կարծիքով խոշոր հաղթանակ է պայքարի ներկա փուլում:

Նույն շարքից