Քաղաքական Հարցազրույց 

ՀՀԿ-ում անդրկուլիսյան քննարկումներ չեն եղել ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ. Ռուբեն Թադևոսյան

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջարկելու կարգը:

Այս թեմայով Analitik.am-ը զրուցեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի հետ, ով նշեց, որ համաձայն չէ այն կարծիքին, որ Պետաիրավական հանձնաժողովում ՀՀԿ-ն մեծամասնությունն է, դրա համար էլ ՄԻՊ թեկնածուին այդ հանձնաժողովը պիտի առաջադրի:

Այն հարցին, թե անձամբ Թադևոսյանն ում է տեսնում ՄԻՊ պաշտոնում, պատասխանեց. « Չեմ ուզենա այդ հարցի մասին խոսել: Այդ հարցը դեռ չենք քննարկել: ՀՀԿ-ում անդրկուլիսյան քննարկումներ չեն եղել, որ ՄԻՊ թեկնածու որոշվի: Այս մասին շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում»:

Նույն շարքից