Իրանն աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում իրականացվող մահապատիժների թվով: Իսլամական իշխանությունները ճակատագրական դատավճիռների կայացման հարցում գթասրտություն չեն դրսևորում նույնիսկ իգական սեռի անչափահաս ներկայացուցիչների նկատմամբ, գրում է բրիտանական The Daily Mail պարբերականը։
Իրանի բանտերում կարելի է հանդիպել նույնիսկ մանկահասակ` 10 տարեկանի շեմը չհատած դատապարտյալների, որոնց նկատմամբ մահապատիժ պետք է կիրառվի։ Երիտասարդ հանցագործներն այնքան են պահվում բանտում, քանի դեռ չի լրանում նրանց 18 տարին, ինչից հետո միայն իրականացվում է մահապատիժը:
Բրիտանական պարբերականը ներկայացնում է բազմաթիվ մրցանակների արժանացած Սադեհ Սուրիի հուզիչ, սակայն սարսաթելի ֆոտոշարքը: