Քաղաքական 

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության հարցը չի քննարկվել. Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կոալիցիայի, ՀՅԴ-ին տրվող պորտֆելների մասին վերջնական որոշում չեն կայացրել, նորություն կլինի հաջորդ շաբաթվա մեջ։ Այս մասին  ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«ՀՀԿ գործադիր մարմինը դեռեւս չի քննարկել՝ ում հետ պետք է գնանք համագործակցության եւ ինչպիսի ձեւաչափ կլինի, կլինի՞ կոալիցիա, թե՞ չի լինի»,-ասաց Շարմազանովը։

Վերջինս նշեց, որ  Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության հարցը չի քննարկվել։

Շարմազանովի խոսքով, քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական, արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր, հիմնականում նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ:

Նույն շարքից