Երեկ` հունվարի 28-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել Արագած բժշկական կենտրոնից, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Միջնատուն գյուղ, սակայն ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության մեքենան չի կարողացել հասնել այնտեղ, որտեղ կար ծանր հիվանդ:
Նշված վայր է մեկնել Արագածի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Դերեկ-Միջնատուն` 3 կմ ճանապարհահատվածով, ամենագնացով (Բուռան) գյուղից շտապօգնության ավտոմեքենայի մոտ են բերել նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Նարինե Ալոյանին: Ն. Ալոյանը տեղափոխվել է Ծաղկահովիտի բժշկական կենտրոն: