Երեւանի Պարույր Սեւակի 1 շենքի բնակարաններից մեկում հունվարի 8-ին 59-ամյա Աշոտ Օվոյանին դանակահարելու գործով կալանավորված 42-ամյա Արաքսյա Սուքիասյանը բացահայտել է իր արարքի դրդապատճառները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Արաքսյա Սուքիասյանը խոստովանել է, որ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել սպանվածի հետ, հաճախ է գիշերել նրա մոտ, դեպքի օրը իրեն վրդովեցրել է տղամարդու պահվածքը, ինչն էլ իրեն դրդել է խոհանոցային դանակով նրան դանակահարել եւ փախուստի դիմել:
«Առաջինը մեր քրֆելու համար, երկրորդն էլ մի հատ տղու հետ տնից դուրս ա եկել գիշերվա 3-ին»,-ասել է կինը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: