Ավստրալական Պերտ քաղաքում կինը երկու րոպեում հինգ երեխա է ունեցել: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը:
Կիմ Տուչչին արդեն երեք երեխա ուներ՝ երկու դուստր և մեկ որդի: Ինչպես հաղորդվում է, նա և իր ամուսինը ցանկանում էին, որ ընտանիքը համալրվի ևս մեկ երեխայով՝ տղա զավակով: Բժիշկները հայտնել էին, որ երկվորյակներ են լույս աշխարհ գալու:
«Ես այնքան երջանիկ էի, որ երկվորյակներ եմ ունենալու: Ես շատ ուրախ էի, բայց ոչ մի կերպ չէի կարող պատկերացնել, թե ինչ տեղի կունենա իրականում»,- հայտնել է կինը:
Կինը բժիշկներին խնդրել էր երկրորդ անգամ հետազոտել իրեն,որպեսզի «լավ տեսնի երկու բալիկներին», սակայն երկրորդ ստուգումից հետո բժիշկը հայտնել էր, որ երեխաներն իրականում հինգն են:
Կիմ Տուչչին հայտնել է, որ միակ բանը, որ կարող էր այդ իրավիճակում անել, ծիծաղելն էր:


