Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Դավթաշենի խանութներից մեկում

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 29-ին՝ ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Սյունիք» խանութում:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.24-ին, մարվել` 23.32-ին: Մ. Թ.-ին պատկանող «Սյունիք» մթերային խանութում այրվել են ծխախոտի և քաղցրավենիքի բաժինները` 10 քմ:

Նույն շարքից