Քաղաքական Միջազգային գլխավոր 

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնի պետական գաղտնիք պարունակող նամակագրությունները

Ռուսական TASS-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստով իրականացված նամակագրությունները, որոնց մի մասը վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից «Մագնիտսկու օրենքի» ընդունմանը։

Հրապարակումից մի քանի ժամ առաջ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ հետախուզական ընկերության պահանջով նամակներից 22-ին «հույժ գաղտնիության» աստիճան է տրվել, եւ դրանք չեն ներկայացվելու հանրությանը։ Այդ 22 նամակներից 18-ը Քլինթոնի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակագրության մի մասն են կազմում:

Նույն շարքից