Հասարակություն Իրավական 

Պերմյակովի հրամանատարը պնդում է՝ իրեն կհեռացնեն ռազմաբազայից. փաստաբան. news.am

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի վաշտի հրամանատար Արտյոմ Դանչինը պնդում է, որ այս գործի հետ կապված իր լիազորությունները եւս կդադարեցնեն:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների սպանության գործով տուժողների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով դատարանում նախօրեին Դանչինի տված ցուցմունքի կարեւորությանը:

Փաստաբանը նշեց, որ Դանչինի ցուցմունքը էական նշանակություն ունի հետագայում այլ անձանց հարցաքննության իմաստով:

Դանչինի հարցաքննությունից, ըստ փաստաբանի, պարզ է դարձել, որ Պերմյակովը ոչ մի կերպ չի համապատասխանում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում ծառայության անցնելու չափանիշներին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից