Միջազգային Հասարակություն 

Կամչատկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռիխտերի սանդղակով 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Կամչատկայում:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 15:25-ին: Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 93 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում, հիպոկենտրոնը՝ 187 կմ խորության վրա:

Պետրոպավլովսկ-Կամչատկայի բնակիչները ցնցումները զգացել են 6 բալ ուժգնության չափով և դուրս վազել տներից: Երկրաշարժն ունեցել է 7 հետցնցում՝ 2.0-ից մինչև 4,8 մագնիտուդ ուժգնությամբ: Տուժածներ չկան:

Նույն շարքից