TASS-ի փոխանցմամբ՝ Մեքսիկայի 23 նահանգներում աննախադեպ ցրտերի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:
Իշխանությունները մտադիր են անհրաժեշտ օգնություն տրամադրել առավել խոցելի շրջանների բնակիչներին:
Սպասվում է, որ նման կերպ կհաջողվի օգնել ավելի քան կես միլիոն մարդու, որոնք կստանան սննդամթերք, տաք ծածկոցներ ու ներքնակներ: