Հասարակություն 

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մինչ երկուշաբթի մոտ 30 չվերթ է չեղարկել

«Աէրոֆլոտ» ավիաընկերության կայքը տեղեկացնում է, որ եղանակային վատ պայմանների կանխատեսումների պատճառով մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանից հունվարի 30-ին հետաձգվում են դեպի Ռուսաստանի քաղաքներ և արտերկիր ու հակառակ ուղղությամբ 8 չվերթ, 17 չվերթ՝ հունվարի 31-ին, և 4 չվերթ՝ փետրվարի 1-ին:

Նշվում է, որ հունվարի 31-ին և փետրվարի 1-ին կփոփոխվեն դեպի Կոպենհագեն, Օսլո, Պրահա, Բեռլին, Ստոկհոլմ, Վիեննա, Վիլնյուս, Կրասնոդար, Ռիգա, Սամարա, Վոլգոգրադ, Վորոնեժ, Նովոկուզնեցկ չվերթների ժամանակացույցերը:

Նույն շարքից