Արթուր Վարդանյանի ղեկավարած զինված խմբի հետ համագործակցության կասկածանքով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատացել է:
Այս տեղեկությունները «Փաստինֆո»–ի հետ զրույցում հաստատել է նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը` հավելելով, որ Շիրխանյանին անհրաժեշտ է համապատասխան օգնություն մասնագիտացված բուժհաստատությունում:
Նշենք, որ փաստաբանն առաջին անգամ չէ, որ ահազանգում է Շիրխանյանի առողջական վիճակի մասին: Նա նաև հայտնում է, որ Վահան Շիրխանյանը հետվիրահատական խնդիրներ է ունեցել նաև մինչև ձերբակալությունը, բացի այդ, սրտի կաթված է տարել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում