Մեքսիկային Տուլում զբոսայգում զբոսաշրջիկները պետք է վճարեն հատուկ հարկ՝ սելֆիի համար, հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Այսուհետև, այգու այցելուները 3,3 ԱՄՆ դոլար մուտքի տոմսի գումարի հետ միասին պետք է վճարեն ֆոտոխցիկի յուրաքանչյուր գործիքի համար 2,5 ԱՄՆ դոլար:
Տեղացի գիդերից մեկի՝ Խուլիո Վիլիալոբոսի խոսքով, դա վերաբերում է պլանշետներին, հեռախոսներին, ֆոտոխցիկներին և GoPro տեսախցիկներին:
Վիլիալոբոսի խոսքով՝ նոր կանոնն արդեն վրդովմունք է առաջացրել այցելուների շրջանում, հատկապես տեղացիների: