Քաղաքական Միջազգային 

Թուրքիան առնչություն «չունի» միգրացիոն ճգնաժամին, բայց հերթական 3 միլիարդը «կպլոկի» Եվրամիությունից

Թուրքիան առնչություն «չունի» միգրացիոն ճգնաժամին, բայց հերթական 3 միլիարդը «կպլոկի» Եվրամիությունից: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, նշելով, որ Թուրքիան մինչև փետրվարի վերջ կստանա 3 միլիարդ եվրո, որը ԵՄ-ը հատկացրել է Թուրքիայում սիրիացի փախստականներին պահելու համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրը։

Նրա խոսքերով՝ տվյալ միջոցներն ամբողջովին ծախսվելու են սիրիացի փախստականներին զսպելու վրա։ Ներկա դրությամբ  Թուրքիայի տարածքում գտնվում է ավելի քան 2 միլիոն սիրիացի փախստական։ Սիրիացի փախստականների ճամբարներում ապրում է մոտ 300.000 մարդ, մնացյալը բնակվում են Թուրքիայի տարբեր նահանգներում։

Միայն Ստամբուլում ներկայումս բնակվում է 40.000 սիրիացի փախստական։ Թուրքիան սիրիացի փախստականների վրա ծախսել է ավելի քան 8 միլիարդ դոլար։

Նույն շարքից