Հասարակություն 

Բեկգիայում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 4 կասկածյալ

analitik.am

Բելգիայի Ժյումե քաղաքի արվարձանում խուզարկության արդյունքում ձերբակալվել է 4 մարդ՝ ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով: Այս մասին հաղորդում է RTBF հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով դատախազության հայտարարությունը:

Ձերբակալվածների թվում կան ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, ինչպես նաև ամուսնական զույգ: Նրանք ձերբակալվել են հարցաքննության համար, այս պահին լուծվում է նրանց կալանելու հարցը:

Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածները պատրաստվում էին մեկնել Սիրիա:

Դատախազությունում հստակեցրել են, որ խուզարկությունները կապ չունեն Փարիզի ահաբեկչությունների հետ, որոնք տեղի են ունեցել անցյալ տարվա նոյեմբերին:

Նույն շարքից