«Գերտրուդա» ծովամրրիկը պատուհասել է Մեծ Բրիտանիայի հյուսիսարևելյան շրջանները. հոսանքազրկվել է 13 հազար տուն՝ հայտնում է Sky News-ը:
Շոտլանդիայի տարածքում հոսանքազրկվել է 8,5 հազար տուն, Հյուսիսային Իռլանդիայում՝ 5 հազար սպառող:
Մի շարք շրջաններում օդերևութաբանները գրանցել են քամու պոռթկումներ 111-146 կմ/ժամ արագությամբ: Կանխատեսման համաձայն՝ ցիկլոնը կեսօրին կշարժվի Անգլիայի հյուսիս-արևելք:
Էլեկտրալարեր պոկելուց բացի՝ քամին բազմաթիվ ծառեր է շրջել ավտոճանապարհներին։ Առանձին կամուրջներ ու ավտոճանապարհներ փակվել են։ Շատ շրջաններում սահմանվել է սպառնալիքի «նարնջագույն» մակարդակ՝ 4 բալանոց սանդղակից 3-րդը։