Գլխավոր Միջազգային Պատահարներ 

Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկրության հետևանքով 76 մարդ է մահացել

analitik.am

Ռուսական РИА Новости-ի փոխանցմամբ՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով  76 մարդ է զոհվել, իսկ  վիրավորների թիվը հասել է 110-ի:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել սիրիական մայրաքաղաքի շիական թաղամաս համարվող Սեյիդ Զեյնաբում։ Պայթուցիկներից մեկն ահաբեկիչները պայթեցրել են հեռակառավարմամբ. այն տեղադրված է եղել ավտոմեքենայում։ Միաժամանակ գործողություն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը. նա իրեն պայթեցրել է երթուղային ավտոբուսում։ Մի քանի րոպե անց պայթել է ևս մի ահաբեկիչ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

 

Նույն շարքից