Հասարակություն Պատահարներ 

Գյումրիում Mercedes-ը բախվել է Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

analitik.am

Shamshyan.com-ի փոխանցմաբ՝ հունվարի 31-ին վթար-վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խորենացի փողոցում` «Լուվր» հագուստի սրահի դիմաց, բախվել են Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Ֆրունզե Ասատրյանի վարած Mercedes G55 մակնիշի 22 FR 222 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Արարատ Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի 34 VF 390 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վրաերթի է ենթարկվել կին հետիոտն, 74-ամյա Սուսաննա Զաքարյանը, ով տեղում մահացել է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից