Հասարակություն Պատահարներ 

Վայոց Ձորի մարզում 51-ամյա վարորդը Mitsubishi Grandis-ով բախվել է ЗИЛ էվակուատորին. կա վիրավոր

analitik.am

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151.5 կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի բնակիչ, 51-ամյա Արարատ Քյարունցի վարած Mitsubishi Grandis մակնիշի 57 PR 555 համարանիշի և Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 26-ամյա Արսեն Աբրահամյանի վարած ЗИЛ էվակուատոր մակնիշի 34 CՏ 987 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ Ա. Քյարունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից