Տնտեսություն գլխավոր 

Ազատ տնտեսությունների վարկանշային ցանկում Հայաստանը 54-րդ տեղում է

Ըստ The Wall Street Journal-ի և ամերիկյան Heritage Foundation հետազոտական ինստիտուտի՝ Հայաստանը տնտեսական ազատության վերաբերյալ վարկանշային ցանկում զբաղեցրել է 54-րդ տեղը:

Նշենք, որ վերը նշված ցանկում ընդգրկված է 178 երկիր:

Հայաստանը, հավաքելով 67.0 միավորով համարվում է  «չափավոր ազատ» տնտեսություն ունեցող երկիր:

Վրաստանը հայտնվել է 23-րդ տեղում՝ 72.6 միավորով, Ադրբեջանը՝ 91-րդ տեղում՝ 60.2 միավորով։ Թուրքիան ցանկում հայտնվել է 79-րդ տեղում, Իրանը՝ 171-րդ տեղում, իսկ Ռուսաստանը զիջել է դիրքերը 10 կետով՝ հասնելով 153-րդ հորիզոնականին։

Նույն շարքից