Գլխավոր Հասարակություն 

Ինքնասպանություն է գործել աշխարհի լավագույն ռեստորանի սեփականատերը

analitik.am

2015թ. աշխարհի լավագույն խոհարար ճանաչված Բենուա Վիոլիեն ինքնասպան է եղել։ Փետրվարի 1-ին Վիոլիեն պետք է ներկա լիներ Փարիզում «Միշլենի կարմիր ուղեցույցի» նոր համարի թողարկմանը, որը աշխարհի ամենահեղինակավոր ռեստորանային վարկանիշն է:

Խոհարարի մարմինը ոստիկանները գտել էին կիրակի Շվեյցարիայի նրա տանը։ Հարուցվել է քրեական գործ մահվան հանգամանքները պարզելու համար։

2012թ. խոհարարը դարձել էր Շվեյցարիայի Կրիսիե քաղաքի Hôtel de Ville ռեստորանի գլխավոր խոհարարը։ Այն աշխարհի 3-րդ ամենաթանկ խոհանոցն է։

Նույն շարքից