Հասարակություն 

Արմավիրում զինված հարձակում է եղել. կատարվում է հետաքննություն

analitik.am

Հունվարի 31-ին, ժամը  23.15-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից  Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ 1957 թ. ծնված Ազատուհու Ե.-ի  տանը   զինված հարձակում է.տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, 1957 թ. ծնված Սարգիս Մ.-ն, օգտվելով պարսպի բացակայությունից, ապօրինի մուտք է գործել 1996 թ. ծնված Նվեր Ա.-ի տան բակ և ցանկացել է գողություն կատարել, սակայն տեսնելով Նվեր Ա.-ին, ոչինչ չգողանալով` դիմել է փախուստի:

Նույն օրը, ժամը 00.50-ին, Սարգիս Մ.-ն, գողության փորձ կատարելու կասկածանքով, Տարոնիկ գյուղից բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից