Հայաստան Քաղաքական 

Կարեն Անդրեասյանը կրկնել է հրաժարականի իր դիմումը. Գալուստ Սահակյան

Այսօր մեկնարկեց այս տարվա առաջին ԱԺ նիստը: Նախքան նիստի մեկնարկը ԱԺ նախագահ Գալուստը Սահակյանը  պատգամավորներին պաշտոնապես  տեղեկացրեց, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի» 6-րդ  հոդվածի 2-րդ մասի 3 կետի`կրկնել է հրաժարականի իր դիմումը, ուստիև`պաշտոնապես  հայտարարվում է   ՀՀ ՄԻՊ-ի  լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:

Հիշեցնենք, որ  ՄԻՊ ընտրություններն անցկացվում են այդ պաշտոնը թափուր մնալուց հետո մեկ ամսվա ընթացքում:

Եվ կատարված փոփոխություններով` ՄԻՊ-ին առաջադրելու կարգն անցնում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովին:

Նույն շարքից