Հայաստան Քաղաքական 

Պետք չէ մազեր, կիկսեր փնտրել ամեն ինչի մեջ ու չեմ ուզում, որ այս քաղաքական ամբիոնը քաղաքականացնեք. Գ. Սահակյան. տեսանյութ

Այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ 9-րդ նստաշրջանի ընթացքում վարման կարգով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ասաց, որ ինքը տասնհինգ նախաձեռնություն ունի, որոնք համառորեն չեն քննարկվում. «Տպավորությունն այն է, որ ծանոթով են դրվում նախաձեռնությունները քննարկման»: «Հումորի համար ասեմ, որ ծանոթ ճարեք, սակայն նաեւ ասեմ, որ բավականին ծանրաբեռնված օրակարգ ունենք՝ մոտավորապես վաթսուն-յոթանասուն նախաձեռնություն կա: Եթե ուզում ենք բոլորը քննարկել, ապա դրա համար պետք է մի բան անել, լինել ավելի ակտիվ»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԱԺ դեռ նախորդ նստաշրջանի ժամանակ ինքը դիմել էր, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ընդառաջ կազմակերպեին լսումներ սխալներ թույլ չտալու համար. «Կարելի էր ԵԽԽՎ հակահայ զեկույցներից խուսափել, եթե այդ քննարկումն ունենայինք: Հիմա էլ ուշ չէ, եկեք պոստֆակտում հրավիրենք այդ լսումները՝ ապագայում խուսափելու սխալներից»:

«Ես հետեւյալ մտորումներն ունեմ, որ բոլորը այս ընթացքում միայն խորհուրդ են տալիս: ԱԺ-ն եթե թույլ տա, ես նորից կկարդամ ելույթս, սակայն ձեզ կուղարկեմ այն: Պետք չէ մազեր, կիկսեր փնտրել ամեն ինչի մեջ ու չեմ ուզում, որ այս քաղաքական ամբիոնը քաղաքականացնեք»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:

Մանրամասն՝ տեսանյութերում

Տեսանյութը՝ a1plus.am

Նույն շարքից