Հասարակություն Պատահարներ 

Ամբողջությամբ այրվել է Վաղարշապատ քաղաքում գտնվող մոմի արտադրամասը

analitik.am

Փետրվարի 1-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ  Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Չոբանքյարա գյուղական համայնքի մոտակայքում գտնվող մոմի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 250 քմ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.39-ին, մարվել՝  01.56-ին:

Այրվել է մոմի արտադրամասն ամբողջությամբ (մոտ 250 քմ տանիք, մոտ 500 կգ մոմ, մոտ 500 կգ քարածուխ և 3 հաստոց):

Նույն շարքից