Հասարակություն 

Քիչ առաջ հայտնաբերեվել են բնակարանային գողերը, ովքեր կրակոցներ էին արձակել ոստիկանների ուղղությամբ

analitik.am

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Մանուչարյանի որոշմամբ ձերբակալված Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասի բնակիչ, 24-ամյա Արա Գալստյանը, Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 25-ամյա Արթուր Սարգսյանը և Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ, 23-ամյա Ռադիկ Ռստակյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի և Սպիտակի բաժինների քրեական հետախուզության աշխատակիցների հետ տեղափոխվել են Վանաձոր քաղաքի Նարեկացի 71/1 հասցե:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցեում Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի, մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի և ՀԿԳ ավագ քննիչ Դ. Մանուչարյանի գլխավորությամբ տեղի է ունենալու քննչական փորձարարություն: Կասկածյալ եռյակը ցուց է տալու, թե ինչպես են փորձել մուտք գործել նշված տուն, որտեղից ցանկացել են կատարել գողություն, սակայն տեսնելով, որ ոստիկաններն օպերատիվորեն ժամանել են, կրակոցներ են արձակել ոստիկանների ուղղությամբ ու հետո դիմել փախուստի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից