Հասարակություն Պատահարներ 

20 ավտովթար 3 օրում. մահացել է մեկ, վիրավորվել՝ 31 մարդ

analitik.am

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 29-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի եւ ավազակային հարձակման 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 21-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության 11 դեպքից` 9-ը:  Բացահայտվել է գողության` 28, խուլիգանության` 2,  գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ յուրացման 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3,  գողության` 2,  սպանության եւ կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 31-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից