Հասարակություն 

Փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

analitik.am

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության  պատճառով  փետրվարի 1-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Նույն շարքից