Հայաստան Քաղաքական 

Տարօրինակ է, որ ՀՀ երեք ՄԻ պաշտպաներն էլ վաղաժամկետ են դադարեցրել իրենց լիազորությունները. Նիկոլ Փաշինյան

Այսօր մեկնարկած ԱԺ նիստի  ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Կարեն Անդրեասյանի հրաժարականին ասաց, որ տարօրինակ է այն հանգամանքը, որ ՀՀ մարդու իրավունքների 3 պաշտպաններից և ոչ մեկի գործունեությունը բնականոն ավարտ չի ունեցել: Նա հիշեցրեց, որ երեքն էլ` Լարիսա Ալավերդյան, Արմեն Հարությունյան և Կարեն Անդրեասյան  վաղաժամկետ դադարեցրել են իրենց լիազորությունները:

«Լարիսա Ալավերդյանի գործունեությունն ընդհատվեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը մի անհասկանալի հրամանագրով` պետական պաշտոնյաներով օկուպացրեց ՄԻՊ գրասենյակը և ՄԻՊ-ը գնաց և տեսավ, որ դուռը կողպած է և չի կարող գրասենյակ մտնել:  2011-ի, ի դեպ, այս օրը` փետրվարի 1-ին  ՄԻՊ 2-րդ պաշտպան Արմեն Հարությունյանը  պաշտոնավարումից մեկ տարի առաջ էլի հրաժարական տվեց: Դրանից առաջ նա Ռոբերտ Քոչարյանի կողմից պիտակավորվել էր որպես «ամենաանհաջող կադր»` իշխանությանը ոչ հաճելի զեկույցով հանդես գալու համար»,- հիշեց նա։

Նա նշեց, որ հանրությունն ունի բազմաթիվ անպատասխան հարցեր,` Մարդու իրավունքների 3-րդ պաշտպանի հրաժարականի դրդապատճառների և ընդհանրապես ՄԻՊ գործունեության երաշխիքների մասին:

Նույն շարքից