Վերլուծական Տնտեսություն գլխավոր 

Ի՞նչն է ստիպել ՀՀ ԿԲ-ին արտոնել  Ադրբեջանի մասնակցությամբ ՎՏԲ Հայաստան բանկի գործունեությունը ՀՀ ում

Ինչպես գիտենք, Կենտրոնական Բանկը խստացնում է Հայաստանում գործունեություն ծավալող արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերին առաջարկվող պահանջները։ ԿԲ պահանջների տրամաբանության հիմքում այն է, որ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերը գործեն նաև Լեռնային Ղարաբաղում: Այս պահանջների խստացմամբ ՀՀ Կենտրոնական Բանկը փաստացի ստիպում է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերին ճանաչել ԼՂՀ-ն, ինչը գովելի է: Սակայն ԿԲ-ն ԼՂՀ ճանաչման այս ազգանվեր գործում կարծես թե կիրառում է երկակի ստանդարտներ:

26.08.2008 թ-ին ՀՀ ԿԲ-ն արգելեց Western Union վճարահաշվարկային համակարգի գործունեությունը Հայաստանում: Պատճառը այն էր,որ Ադրբեջանը Western Union-ից պահանջել էր դադարեցնել իրենց գործունեությունը ԼՂՀ տարածքում` սպառնալով արգելել համակարգի գործունեությունն Ադրբեջանում: Արդյունքում Western Union դրամական փոխանցումների համակարգը դադարեցրեց  իր գործունեությունը ԼՂՀ տարածքում, ինչի պատճառով էլ ԿԲ-ի պահանջով Western Union-ը դադարեցրեց իր գործունեությունը նաև ՀՀ-ում:

Այնուհետև նորից Ադրբեջանի պահանջով ԼՂՀ-ում իր գործունեությունը դադարեցրեց ՎՏԲ Հայաստան Բանկը՝ փակելով իր մասնաճյուղը Ստեփանակերտում: Դրա դիմաց Ադրբեջանը թույլատրեց ՎՏԲ բանկին գնել  ադրբեջանական ԱՖ բանկը,որը հետագայում վերանվանեց ՎՏԲ Ադրբեջան: Սակայն այս դեպքում ՀՀ ԿԲ-ն մոռացավ ԼՂՀ ճանաչման գործում իր որդեգրած քաղաքականությունը և լռեց: 2013 թ-ի հունիս ամսին Ադրբեջանը դարձավ ՎՏԲ բանկի սեփականատերերից մեկը, իսկ ԿԲ-ն լռեց՝  դրանով իսկ արտոնելով Ադրբեջանի տնտեսական գործունեությունը ՀՀ ում: Իսկ այժմ,երբ ՎՏԲ բանկում Ադրբեջանի սեփականատեր լինելը հաստատված փաստ է և արդեն պատկան մարմիններն են զբաղվում այդ հարցով,  ՀՀ ԿԲ-ն իր պաշտպանության տակ է վերցրել ՎՏԲ բանկին: Երեկ ԿԲ-ի վերահսկողության տակ գտնվող Arca.am կայքը հրապարակում էր  տեղադրել ի պաշպանություն ՎՏԲ Հայաստան բանկի և այնքան անհիմն,որ չի դիմանում ոչ մի քննադատության:

Բուն իմաստով ՎՏԲ Հայաստան բանկի ադրբեջանական հետախուզական կառույց լինելու հիմնավորումները այն աստիճան անառակելի են,որ դրանք հերքելն անհնար է և բացի դեմագոգիայից և ցինիզմից,  հերքման տեքստում այլ բան լինել չէր կարող: Ակամայից կասկածներ են առաջանում,որ ՀՀ ԿԲ-ի կողմից Ադրբեջանական մասնակցությամբ բանկի մուտքը ՀՀ թույլատրելուց բացի կա ավելի մի մեծ գաղտնիք,որը այսօր ստիպում է ԿԲ-ին իր հովանու տակ վերցնել ադրբեջանական մասնակցությամբ ՎՏԲ բանկը: Իրոք որ ասացվածքը տեղին է՝ փողից հոտ չի գալիս՝ ոչ դոլարից,ոչ ռուբլուց ոչ էլ ադրբեջանական մանաթից: Իսկ Հայաստանից ստացված շահույթի գումարներով,Ադրբեջանի կողմից գնված գնդակներից զոհված մեր զինվորներն էլ թող առայժմ մնան ՀՀ ԿԲ-ի խղճին, քանի դեռ ԱԱԾ-ն չի հասել նրանց:

Նույն շարքից