Հասարակություն Պատահարներ 

BMW-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է էլեկտրասյանը

analitik.am

Այսօր` փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ճանապարհի մերկասառույցի պատճառով Դավիթ Անհաղթի փողոցում BMW մակնիշի 50 MM 057 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից