Հայաստան Հասարակություն 

ՄԻՊ-ը պարտավոր չէ մեկնաբանել իր հրաժարականը. ԱԺ նախագահ

analitik.am

Հայաստանի նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանն իրավունք ունի չբացատրել իր հրաժարականի պատճառները: Այդ մասին փետրվարի  1-ին խորհրդարանում ասել է նախագահ Գալուստ Սահակյանը` ելույթ ունենալով հանրապետության նոր խոսնակի վերաբերյալ քննարկումներին:

«Անձամբ ինձ համար Կարեն Անդրեասյանի հրաժարականն անսպասելի էր: Մամուլը եւ քաղաքական ուժերը պնդում են` իմանալու նրա հրաժարականի պատճառը: Բայց նա որոշել է չխոսել այդ մասին: Մենք հո չե՞նք կարող ստիպել», - ասել է Սահակյանը:  Նա նշել է, որ ինքն անձամբ դեմ չէ, որ թեկնածուներին առաջ քաշեն խմբակցությունները: Բայց տրամաբանություն կա նաեւ այն առաջարկում, որ դա անի Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը, քանի որ խոսքը պետական կարեւորագույն պաշտոններից մեկ համար առաջադրման մասին է:

Նույն շարքից