Հասարակություն Ռազմական 

ԻՊ խմբավորման պարագլուխները կրճատում են շարքային գրոհայինների աշխատավարձը

analitik.am

ԻՊ խմբավորման պարագլուխները կրճատում են շարքային գրոհայինների աշխատավարձը: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, նշելով, որ ԻՊ ղեկավարությունը Թուրքիա հետ նավթի անօրինական վաճառքից եկամուտների նվազումից հետո մեկ երրորդով կրճատել է գրոհայինների վճարները: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Թուրքիա նավթի անօրինական վաճառքից ֆինանսական եկամուտների զգալի նվազման հետ կապված՝ անցած շաբաթ ԴԱԻՇ-ի ղեկավարությունը մեկ երրորդով կրճատել է գրոհայինների վճարները, ինչն արդեն հանգեցրել է զգալի խնդիրների գրոհայինների նոր ջոկատների ձևավորման և համալրման գործում»,- ասել է Կոնաշենկովը:

Նա նշել է, որ ռուսական օդուժի՝ ահաբեկիչների նավթի անօրինական արտադրության դեմ պայքարին ուղղված գործողությունների շնորհիվ հաջողվել է նվազեցնել ավազակախմբերի մարտունակությունը:

Նույն շարքից