Փետրվարի 1-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում է ունեցել «Հատուկ բաժին» ֆիլմաշարի ստեղծագործական խմբի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը։
Վլադիմիր Գասպարյանը կարևորել է հեռուստադիտողների հետաքրքրությանն արժանացած ֆիլմաշարի նշանակությունը ոստիկանության աշխատանքի լուսաբանման ու հանրության իրավական դաստիարակության գործում և դրական է գնահատել ստեղծագործական խմբի աշխատանքը:
Հանդիպման ավարտին ստեղծագործական խմբի անդամները՝ ոստիկանության աշխատանքը ներկայացնելու և հասարակության իրավագիտակցության բարձրացման գործում ոստիկանությանն աջակցելու համար, Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգևատրվել են հուշանվերներով: