Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Տիգրան Սարգսյանն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր նախագահ

analitik.am

2016 թվականի փետրվարի 1-ից իր աշխատանքն է սկսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր կազմը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ: Այդ մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Տիգրան Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնում հաստատվել էր 2015թ. դեկտեմբերին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։ Սարգսյանը փոխարինել է ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին։

Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ՝ միության անդամ յուրաքանչյուր պետություն այժմ խորհրդում երեք անդամների փոխարեն ներկայացված է երկու անդամով: Խորհրդի կազմը փետրվարի 1-ից 10 հոգի է։

Հանձնաժողովում հայտնվել է նոր նախարարական պաշտոն՝ ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնը։ Այդ զբաղեցրել է Հայաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը։

ԵՏՄ-ի մասին պայմանագրի համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի  պաշտոնավարման ժամկետը չորս տարի է։

 

- See more at: http://yerevan.today/all/politics/6485/tigran-sargsyann-arden-ancel-e-nor-ashkhatanqi#sthash.tlK9Oudm.dpuf

Նույն շարքից